ՀՀ-ում թանկ անշարժ գույքի կադաստրային արժեքը կավելանա 8 անգամ. պաշտոնյա
Անշարժ գույքի հարկերը պետբյուջե չեն գնում, այլ համայնքի բյուջե։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում, «Անշարժ գույքի հարկման համար անշարժ գույքի շուկայական արժեքին մոտեցված կադաստրի հաշվարկման կարգի սահմանման մասին» օրինագծի քննարկման ընթացքում, ասել է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ իրենք տվյալներ ունեն, որ Ազատության պողոտայում, որտեղ գտնվում են մայրաքաղաքի ամենաթանկ առանձնատները, կա մի շենք, որի տարածքի ընթհանուր մակերեսը կազմում է 8960 քառ. մետր, եւ որի կադաստրային արժեքը ավելի քան 17 մլն դրամ է։
«Տունն ինքը գնահատվում է 330 մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր կադաստրային արժեքը կազմում է մոտավորապես 347 մլն դրամ։ Մեր առաջարկած փոփոխություններից հետո այդ գույքի կադաստրային արժեքը կկազմի արդեն 2 մլրդ 840 հազար դրամ։ Այսինքն՝ թանկ անշարժ գույքը մեր երկրում թանկանում է գրեթե ութ անգամ»,- ընդգծել է Պետրոսյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ