Դեմ եղել եմ, հիմա էլ դեմ եմ. Սոֆիա Հովսեփյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իր դիրքորոշումը չի փոխել՝ դեմ եղել է, հիմա էլ դեմ է։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ էլ նշվում է ռիսկերի մասին։
««ԷԼԱՐԴ»-ի գնահատականը, որ բերել էր հանքի շահագործման ռիսկերի մասին, նշվում էր, որ խնդիր չի լինի, եթե ռիսկերը կառավարելի լինեն, իսկ ռիսկերի դեպքում գիտենք, որ ռիսկերն այդքան էլ կառավարելի չեն կարող լինել։ Պարզ է, որ ուղղակիորեն հնարավոր չի լինում զրոյացնել ռիսկերը», - ասաց Հովսեփյանը:
Պատգամավորը չի հերքում, որ ԱԺ մեծամասնության կազմող «Իմ քայլը» խմբակցությունում հանքի շահագործման հետ կապված եղել է տարաձայնություն։ Նա հիշեցրեց, որ խմբակցությունում կան մարդիկ, որոնք մինչև պատգամավոր դառնալը դեմ եմ արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը։
«Կան մարդիկ, ովքեր մինչև ԱԺ ձևավորումը, մինչև անգամ հեղափոխությունը, այդ թվում՝ նաև ես, եղել են Ամուլսարի հարցերով պայքարողներից, և խնդիրները, որոնք ի սկզբանե բարձրաձայնվել են, բնական է, որ այսօր արդեն որպես իշխանության ներկայացուցիչ մոռացության պիտի չտան»,- ընդգծեց Հովսեփյանը:
Սոֆիա Հովսեփյանը, պատասխանելով հարցին, թե ո՞ւմ կողմը կկանգնի, եթե բախումներ լինեն, Հովսեփյանը նշեց. «Ոչ թե դեմ և կողմ, այլ երկուսի մեջտեղում»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է