«Դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել». Իշխանությունը վճռական է տրամադրված
«Փաստ» թերթը գրում է.
«Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաեւ թիմի մեջ ձեւավորելով բավականին բեւեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաեւ, այսպես ասած, անզեն աչքով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին տասնօրյակում տեղի ունեցած փակ քննարկումները, որոնց հիմնական թեման եղել է հանքի շահագործման հարցը, հատկապես պատգամավորական շրջանակներում բավականին լուրջ հակասություններ են առաջացրել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»: Ավելին, նրանց ակնարկվել է, որ պարզապես չեն հասկանում, որ «թեմայի հետ կապված դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել»:
Ըստ տեղեկությունների, ներկայումս իշխանությունները Ամուլսարի հարցում բավական վճռական են տրամադրված եւ, ըստ ամենայնի, կփորձեն գոնե նախնական լուծումներ գտնել մինչեւ վարչապետի ԱՄՆ մեկնելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է