Յուրի Խաչատուրովի հետկանչից ՀԱՊԿ-ն շահեց. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին, նշեց, որ եթե նայում ենք ՀԱՊԿ-ի շահերի տեսանկյունից, ապա կազմակերպությունը դրանից շահեց, որովհետեւ բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց։
«Կա օրենսդրական բաց, որը նմանատիպ դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել , և մենք հասանք նրան, որ ապագայում նմանատիպ դեպքերում նման իրավիճակ չլինի, որովհետեւ Աստված ոչ տա, մարդը կարող է ընտրվել գլխավոր քարտուղար մի բան պատահի հետը։ Պարզվում է, որ փաստաթղթերն այնպես է գրված, որ ով ոնց ուզի կմեկնաբանի։
Հիմա դա վերացվում է։ Երկրորդ խնդիրը, որը մենք ասում ենք՝ այո, չկա հստակություն, կան տարբեր մեկնաբանություններ, բայց քանի որ մեր թեկնածուի պաշտոնավարման ժամկետն է, որին հետ ենք կանչել, այդ ընթացքում որեւէ այլ երկիր չի կարող լինել գլխավոր քարտուղար։ Եվ մենք դրան էլ ենք հասել»,-նշեց նա։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է