Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դատախազությունը պետք է մրցակցությունը մի կողմ դնի եւ վերացնի իրավունքի խախտումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ քիչ առաջ հանդիպեցին Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Սարգիս Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը։

ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ դատախազությունն ամբողջությամբ չի ուսումնասիրել Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը։

«ՍԴ-ի որոշումը բաղկացած է 23 էջից։ ՍԴ-ն նշում է, որ Սահմանադրությունը չի նախատեսել գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի անձեռնմխելիության հաղթահարման գործիքն իրացնող մարմին։ ՍԴ-ն հետո վերլուծում ու ասում է, լավ, այդ դեպքում այդ գործընթացն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Տրամաբանական է, որ քրեադատավարական օրենսգրքի ընդհանուր կարգով քննիչի, դատախազի, դատավորի լիազորությունների շրջանակներում։ Հիմա Դատախազությունն այս հատվածը վերցրել է եւ դրա հիման վրա կառուցել է իր պնդումը՝ նշելով, որ ազատման հիմքեր չկան։ Եթե այդ պնդումից հետո շարունակությունն ավելի մանրամասն ուսումնասիրեր, ապա ՍԴ-ն ուղղակիորեն ասում է, որ նույնիսկ ընդհանուր կարգով դիտարկելու դեպքում հնարավոր չի լինում այդ հարցին պատասխան տալ։ Այլ կերպ ասած անձը գործում է իր կարգավիճակի կամ գործունեության շրջանակներում, թե դրանից դուրս»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ ՍԴ-ն նաեւ ուղղակիորեն արձանագրել է, որ առկա է օրենսդրական բաց։

Մյուս փաստարկը, որը Դատախազությունը ներկայացրել է ըստ Վարդեւանյանի վերաբերվում է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

«Դատախազությունն ասում է, որ ՍԴ-ն այս հոդվածը վերլուծել է քրեական հետապնդումը բացառող հանգամանքի լույսի ներքո։ Իսկ մենք չենք խոսում դադարեցման մասին։ Պարզ չէ՞, որ եթե դու դադարեցման մասին մեխանիզմը չունես, ուրեմն առավել եւս հետապնդում իրականացնելու մեխանիզմն էլ չունես, սա կարծես բուն տրամաբանությունն է հուշում։ Հիմա եթե 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում չկալանավորվելու իրավունքի լույսի ներքո, դա ի՞նչ է նշանակում, որ անձը չի կարող կալանավորվել, քանի դեռ կա այդ օրենսդրական բացը, իսկ օրենսդրական բացը կարող է հաղթահարվել ԱԺ-ի կողմից, երբ կատարվի օրենսդրական փոփոխություն»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Դատախազությունը որոշումը մեկնաբանելիս անդրադարձ չի կատարել Եվրոպական դատարանի նախադեպին, որը վերաբերում է անձին կրկին չկալանավորելուն այն դեպքում, երբ օրենքի որակի խնդիր կա։

«Իսկ օրենքի որակը վատն է, որովհետեւ կա օրենսդրական բաց»,–ընդգծեց նա։

Վարդեւանյանն արձանագրեց, որ այս փուլում դատախազությունը որոշում կայացնող չէ.

«Դատախազությունը ոչ միայն կողմ է, այլեւ իրավունքի պաշտպանություն իրականացնող մարմին, իսկ նման պարագայում պետք է մրցակցությունը դնես մի կողմ եւ վերացնես իրավունքի խախտումը»,–ասաց նա։

Փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակում առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ պաժտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հիմքով նրան անհապաղ ազատ արձակի։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ չկա որեւէ հիմնավորում, որ այս որոշումը պետք է կիրառվի հենց պաշտոնաթող նախագահի դեպքում, նկատեց, որ որոշումը վերաբերվում էր հենց Ռոբերտ Քոչարյանի դիմումին, հետեւաբար ՍԴ որոշումը տարածվում է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վրա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից՝ անհապաղ դատական նիստ հրավիրել եւ քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։