Հայաստանն այս աշնանը ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղությունների տասնյակում է հայտնվել
Ռուսական առցանց ամրագրումների Tutu.ru ծառայության մասնագետներն ավելի քան 3000 օգտատերերի շրջանում հարցում են անցկացրել` փորձելով պարզել 2019 թվականի աշնանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղությունները:
Ըստ հարցման արդյունքների` Հայաստանը ներառվել է այս աշնանն ամենանախընտրելի երկրների տասնյակում: Հարցվածների 3 տոկոսը պատասխանել է, որ աշնանը պետք է անպայման Հայաստան և Անդրկովկասի մյուս երկրներ գնալ, գրում է ria.ru-ն:
Հարցվածների 38 տոկոսը նշել է, որ նախընտրում է ծովային հանգիստը, ընդ որում՝ այնպիսի երկրներում, որտեղ ջրի ջերմաստիճանը 25 աստիճանից բարձր է:
Հարցվածների 16 տոկոսն էլ նախընտրում է այն հանգստավայրերը, որտեղ ամառային սեզոնն արդեն ավարտին է մոտենում:
Ծառայության օգտատերերի մեկ քառորդն էլ ասել է, որ նախընտրում է հանգիստն անցկացնել տանը՝ ոչ մի տեղ չմեկնելով:
Ամենահայտնի ուղղությունների թվում են նաև Ուզբեկստանը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մոլդովան, Ղազախստանը, Իսրայելը, Թուրքիան և Չեռնոգորիան՝ Մոնտենեգրոն:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ