ԱԺ-ն քննարկում է հեծանիվ, մոպեդ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:
Այդ խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել: Պետք է սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ, հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ, կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները.
Նախատեսում են նաև մի շարք այլ փոփոխություններ:
Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է