ՌԴ լրատվական գործակալությունները՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիայի մասին
Ռուսական ТАСС և РИА Новости լրատվական գործակալություններն անդրադարձել են Երևանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։
ТАСС գործակալությունը գրում է, որ ակցիայի մասակիցները բացականչել են Ռոբերտ Քոչարյանին ազտա արձակելու կարգախոսներ։
«ՍԴ-ն ըստ էության հայտնելէ, որ կալանավորման ժամանակ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքները։ Դա նշանակում է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Պահանջում ենք, որ այս իրավաբանական ֆարսն այսօր ևեթ վերջանա, իսկ նախագահ Քոչարյանն ազատ արձակվի»,- նշել է նախկին պատգամավոր, ակցիայի նախաձեռնողներից Գագիկ Բաղդասարյանը։
РИА Новости գործակալությունն իր հերթին նշում է, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ՍԴ-ն հակասահմանադրական և անվավեր է ճանաչել քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որում նշված են այն հանգամանքները, որոնք բացառում են քրեական հետապնդումը։ «ՍԴ որոշման մեջ նշվում է, որ հոդվածը չի կարգավորում այն հարցերը, որոնք կապված են անձեռնմխելի պաշտոնատար անձանց հետ, ովքեր հատուկ պաշտպանություն ունեն։ Այդպիսի որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ հոդվածը չի նախատեսում պաշտոնյաների անձեռնմխելիությունը»,- գրում է գործակալությունը։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան