Նախագահ Քոչարյանը ենթակա չէ քրեական հետապնդման, նա քաղաքական բանտարկյալ է. Վահե Եփրիկյան
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Քոչարյանի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Ինչպես մենք բոլորս ականատես ենք եղել վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Մոտմեկ տարի այս գործով տեղի ունեցող իրավախայտառակության մասին առավել քան փաստարկված, բազմաթիվ անձինք` փաստաբաններ, ոլորտի մասնագետներ, իրավապաշտպաններ, միջազզգային մարմիններ նշել են, փաստել են այդ հանգամանքը եւ հորդորել են դադարեցնել այդ ապօրինությունները, որոնք իրականացվում են նախագահի նկատմամբ, սակայն դատարանները աչք են փակել այդ ամենի վրա, արհամարհում են օրենքը եւ մեր օրինական պահանջը համարում են որպես սուբյեկտիվ ընկալում, ուղղակի կարծիք: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ն վերահաստատեց մեր դիրքորոշումներն ու պնդումները: ՍԴ-ն լինելով բարձրագույն դատական ատյան եւս մեկ անգամ վերահաստատեց, որ քրեական հետապնդումն առհասարակ նախագահ Քոչարյանի նկատմամբ անթույլատրելի է: Այստեղից կարելի է կատարել մեկ հետեւություն, 2018 թվականի հուլիս ամսին դեռեւս, երբ նախագահ Քոչարյանին ապօրինաբար շնորհվեց մեղադրյալի դատավարական կարգավիճակ, դա օրենքի տրամաբանությունից դուրս էր: Նախագահ Քոչարյանը ենթակա չէ քրեական հետապնդման, ինչ խոսք կարող է գնալ նման պայմաններում վերջինիս կալանավորման մասին, խնդիրը այն չէ, որ Քոչարյանն անձեռնմխելի է Սահմանադրության ուժով եւ հենց միայն այդ պատճառով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը նրա նկատմամբ եւ ժամ առաջ պետք է հայտնվի ազատության մեջ: Խնդիրն այն է, որ ավելի քան մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում որեւէ կերպ որեւէ հիմնավորող հանգամանք, փաստ այդպես էլ չի ներկայացվել եւ այժմ հրապարակային դատավարություն է սկսվել եւ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մեղքը հաստատող որեւէ մեկ հանգամանք հաստատող փաստարկ,հանագմանք առկա չէ»,- ասաց Վահե Եփրիկյանը:
Եփրիկյանը հավելեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը գիտի` ինչ է նշանակում անհապաղ, սակայն քայլեր չի ձեռնարկում նիստ հրավիրելու մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան