«Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի». Զարեհ Սինանյանը՝ Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի եւ ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների եւ հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր հայ իմանա՝ ինքը որպես անհատ իր հնարավորությունենրով, ունակություններով՝ անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են՝ ֆինանասական, մասնագիտական, ֆիզիկական, իր տեղն ունի Հայաստանում, եւ Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի»: Գլխավոր հանձնակատարը խոսեց մրցունակ կադրերի խնդրի եւ այդ բացը սփյուռքի մարդկային ներուժի միջոցով լրացնելու մասին: «Սփյուռքում մենք յուրաքանչյուր ոլորտից ունենք մասնագետներ, ամեն բնագավառում ներգրավված մարդիկ, մենք գլոբալ ազգ ենք, ցանկացած միջավայրում հաջողակ ենք, եւ պետք է կարողանանք այդ հաջողությունը բերել Հայաստան»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը:
Խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին՝ նա հավելեց, որ գրասենյակն այժմ սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու ճանապարհային քարտեզն է մշակում, իսկ արդեն հաջորդ տարի ամռանը նախատեսվում է կազմակերպել երեք համաժողով: Առաջինը լինելու է Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որն ամբողջությամբ կտարբերվի նախկին համաժողովներից, կունենա հստակ օրակարգ, կքննարկվեն խնդիրներ եւ կիրագործվեն տարբեր նախագծեր: Համաժողովի առանցքում կլինի նաեւ համահայկական խորհրդատվական մարմնի ստեղծումը, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ երկրորդ համաժողովը համախմբելու է սփյուռքում ապրող քաղաքական գործիչներին եւ պետական պաշտոնյաներին եւ նպատակ է ունենալու առաջարկների փաթեթ եւ քաղաքականություն մշակել: Երրորդ համաժողովը լինելու է տնտեսական՝ ընդհանուր հարթակ ստեղծելով սփյուռքի գործարարների համար:
Հանդիպումը տեւեց 2 ժամից ավելի, որի ընթացքում ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին լեզվի պահպանմանը, հայկական կրթությանը, սփյուռքում եւ Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների հիմնմանը, հայրենադարձությանը: Մասնակիցներից մի քանիսը պատմեցին նաեւ հեղափոխությունից հետո իրենց երեխաների հայրենադարձության պատմությունները: Հնչեցին գրասենյակի եւ սփյուռքի քարտեզագրման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու առաջարկներ: Քննարկում ծավալվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայերին ներգրավելու եւ առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու շուրջ: Հավաքվածների մեծ մասը հետաքրքրված էր Հայաստանում բիզնես արտոնությունների, IT ոլորտում ներդրումների, հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Պատասխանելով բոլոր հարցերին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ պատրաստ է սերտ համագործակցել, նպաստել մյուս գերատեսչությունների հետ կապերի ստեղծմանը եւ համակարգել ընթացքը: «Այս հավաքների նպատակն է նախեւառաջ, որ հենց ձեզնից կարողանամ լսել ձեր խնդիրների մասին, հասկանալ՝ ինչ լուծումներ եք դուք ցանկանում, ինչ համագործակցություն եք դուք պատկերացնում, եւ միասին շարժվենք առաջ»,-եզրափակեց խոսքը Գլխավոր հանձնակատարը:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան