Նոր աղբամանները խնդրում ենք` փակ պահեք. քաղաքապետարանի մամուլի խոսնակի կոչը բնակիչներին
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով նոր աղբամանները եւ կոչով դիմել է բնակիչներին:
«Նոր աղբամանների նմուշներն է, մի հատ մեծ խնդրանք կա, ուզում եմ դիմեմ բնակիչներին, որ պետք է փակ պահել, ճիշտ է՝ կափարիչը էլաստիկ նյութից է, ամորտիզատորներ էլ ունի, բայց խնդրում ենք խնամքով վերաբերվել: Ամեն դեպքում սա մեր համայնքի գույքն է, ես շատ հուսով եմ, որ մենք բոլորս խնամքով կվերաբերենք եւ ամենակարեւորը փակ կպահենք, որպեսզի անցանկալի բույրեր քաղաքում չտարածվեն, արդեն էն ժամանակ, երբ աղբահանության խնդիրը վերջնականապես լուծված կլինի, իսկ էդ ժամանակները հեռու չեն»,- ասել է Հակոբ Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքապետարանը նոր աղբամաններ է տեղադրել մայրաքաղաքում:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան