68%-ը համոզված է՝Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Iravunk.com-ը գրում է․ «Շաբաթվա գլխավոր թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումն էր, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի` նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը` 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը` 135-րդը` Սահմանադրությանը համապատասխանող: Այս որոշումից հետո՝ օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին առաջին ատյանի դատարանում սպասվում է Ռ. Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննության վերսկսումը:
Ռ. Քոչարյանի կալանավորման ամբողջ ընթացքում Iravunk.com-ում ընթանում է սոցհարցում՝ պարզելու, թե ինչպիսին է հանրային կարծիքը՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված գործի վերաբերյալ: Այս պահին պատկերը հետեւյալն է. հարցմանը մասնակցել է շուրջ 3 708 մարդ:
Նրանցից 68.07%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: 0.7%-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.65%-ը դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 30.58%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:
Հավելենք, որ սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն համապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով»։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան