Երեւանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու Volkswagen Tuareg-ը
Երեւանում, սեպտեմբերի 6-ին, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երեւան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բ.-ի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչեւ սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջեւի լուսարձակները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կ. Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է, ով ոստիկաններին հայտնել է, որ գողության հետեւանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան