Արթուր Ասոյանը ներկայացրել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին:
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Հակոբ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի եւ դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Պարոն Ասոյանը ընդգծել է, որ պարոն Ավագյանը մասնագիտական երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով թե հասարակական, թե պետական համակարգում եւ հենց այդ փորձառության շնորհիվ էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից ընտրվել, ապա վարչապետի կողմից նշանակվել է կառույցի ղեկավար։
Հակոբ Ավագյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ տեղյակ է կառույցի խնդիրներին, առաջնահերթ է համարում թիմային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հասարակության եւ պետության շահերը հավասար նժարի դնելով, կարող են արդյունավետ աշխատանք կատարել։
ՀՀ վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի 1250 – Ա որոշմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Հակոբ Ավագյանը։
Հակոբ Ավագյանը մոտ քսան տարվա փորձ ունի ձեռներեցության, շահերի պաշտպանության եւ քաղաքականությունների մշակման ոլորտներում։ Հիմնադրել եւ ղեկավարել է մի շարք ընկերություններ, զբաղեցրել կառավարչական բարձր պաշտոններ թե հանրային, թե մասնավոր ոլորտներում։ 2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան