Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԲԴԽ նախագահը հրաժարվել է թիկնապահներից և ուղեկցող մեքենայից

Հակառակ նրան, որ «նոր Հայաստանի» վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալով «ամրապնդում» է իր թիկնազորը, պաշտոնյաներ կան, որոնք կամովին հրաժարվում են անվտանգության ծառայությունից։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Գագիկ Հարությունյանի «ինդուստրիայից» նրան «ժառանգություն» է մնացել սոսկ Audi Q7 ամենագնացը, որը Հարությունյանի օրոք է գնվել՝ նրա ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Այն պետական ապարատի Camry-ների ֆոնին մինչ օրս էլ համարվում է իր դասով ամենաբարձր ու ստատուսային ավտոմեքենան, քանի որ լյուքս դասի ամենագնաց է։ Հիմա այս մեքենան՝ իր վարորդով, սպասարկում է Հրայր Թովմասյանին։ Գագիկ Հարությունյանի օրոք այս մեքենային ուղեկցում էր նաեւ անվտանգության ավտոմեքենա՝ անվանգության աշխատակիցներով, բայց Հրայր Թովմասյանը, նշանակվելով ՍԴ նախագահ, հրաժարվել է դրանցից։ Հիմա նրան հաճախ կարելի է տեսնել աշխատանքից հետո, անգամ աշխատանքի ժամին քաղաքում ոտքով միայնակ, առանց որեւէ ուղեկցող անձնակազմի շրջելիս՝ չնայած նրան, որ Թովմասյանի հանդեպ հիմա շատերն են բացասաբար տրամադրված։

Նույնն է նաեւ ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեպքում։ Նա էլ է քաղաքում շրջում ոտքով, միայնակ, առանց անվտանգության աշխատակիցների եւ ուղեկցող մեքենաների։ Իսկ աշխատանքից հետո առհասարակ զերծ է մնում պաշտոնական որեւէ ատրիբուտից։ Երեկոյան ժամերին նրան հաճախ կարելի է տեսնել առանց կոստյումի ու փողկապի՝ որեւէ սրճարանում ընկերների հետ գարեջուր խմելիս կամ փողոցում զբոսնելիս։ Մինչդեռ նրանից առաջ ԲԴԽ նախագահ ընտրված Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ից փոխանցված «ավանդույթի ուժով», այստեղ էլ էր շարունակում օգտվել անվտանգության ծառայությունից՝ թիկնապահներով ու մեքենաներով։ Նույն «ավանդույթով» նա ԲԴԽ-ում էլ իր համար ձեռք բերեց դարձյալ բարձր դասի ամենագանց՝ լրիվ նոր Toyota Prado, որի համար անգամ նոր սերիայի պետհամարանիշ հանեցին՝ JJ 01 սերիայով։ Այս մեքենային ուղեկցում էր ՊՊԾ-ի տրամադրած Hyundai Tucson-ը՝ առկայծող փարոսիկներով ու անվտանգության աշխատակիցներով։

Բայց Վարդազարյանը, ինչպես տեղեկացանք, հրաժարվել է այս ամենից՝ բավարարվելով միայն ծառայողական ավտոմեքենայով։ Ի դեպ, Գագիկ Հարությունյանին տարիներ ի վեր ծառայած ՊՊԾ աշխատակիցները, մեր տեղեկությամբ, Հարությունյանի՝ պաշտոնը թողնելուց հետո այս պահին որեւէ այլ անձի անվտանգությունը չեն ապահովում եւ սպասում են, թե որ պաշտոնյային կկցեն իրենց։

ԲԴԽ-ի աշխատակազմի լրատվական վարչությունից մեր հարցին ի պատասխան, թե Ռուբեն Վարդազարյանին տրամադրվե՞լ են անվտանգության աշխատակիցներ եւ ուղեկցող մեքենաներ, վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո պարոն Վարդազարյանը, անկեղծ ասած, չի էլ հետաքրքրվել՝ օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե իրեն կցվա՞ծ են անվտանգությունն ապահովող աշխատակիցներ, թե՞ ոչ: Ի սկզբանե ասել է՝ ինձ անհրաժեշտ չէ»։

Իսկ ի՞նչ է ասում այս դեպքում օրենքը, ԲԴԽ, ՍԴ նախագահներին կամ համարժեք այլ պաշտոնյաների օրենքով հասնո՞ւմ են անվտանգության աշխատակիցներ, թե՞ ոչ։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ պետական պահպանություն տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին։ Իսկ 3-րդ կետով էլ սահմանվում է՝ այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՍԴ, ԲԴԽ նախագահներին վարչապետի որոշմամբ է տրամադրվում պետական պահպանություն, եթե նրանք դիմեն, իհարկե։ Ինչպես հասկանում ենք, այս դեպքում Հրայր Թովմասյանն ու Ռուբեն Վարդազարյանը չեն դիմել վարչապետին նման խնդրով։

ՀԳ․ Իհարկե, սեփական երկրում սեփական ժողովրդի մեջ առանց ուղեկցող անձնակազմի ազատ տեղաշարժվելն ու թիկնապահական շքեղությունից հրաժարվելը դրական են բնութագրում տվյալ պաշտոնյային։ Հատկապես, որ նախկինում ով հասցնում՝ թիկնապահ եւ ուղեկցող մեքենա էր «կորզում» պետությունից ու դրանից չէր հրաժարվում անգամ պաշտոնը թողնելուց հետո։ Բայց միայն նման ձեւականություններից հրաժարվելը դեռ լավ ղեկավարի ու լավ պաշտոնյայի վերջնական նկարագիր չի կարող լինել։

hraparak.am