Ոստիկանները Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (տեսանյութ)
Ոստիկանները Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում` այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա՝ Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Կապանի համայնքապետարանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի» ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը` 2013-թ.-ից մինչև 2018թ. մարզադպրոցում մարզիչ է հրամանագրել Կապանի համայնքապետարանի սպորտի բաժնի պետին, ով փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվանբ դուրս է գրվել և հափշտակվել ընդհանուր 5 միլիոն 500 հազար դրամ:
Բացի այդ, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի տնօրենի թույլտվությամբ մարզիչները սահմանված 500 դրամ վարձավճարի փոխարեն 2014թ-ից մինչև 2018թ. սաների ծնողներից հավաքագրել են 2000-ական դրամ և, ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակվել է ընդհանուր 13. միլիոն 500 հազար դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Եվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթ