Սեպտեմբերից ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրամատակարարումները
Սեպտեմբերից Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրամատակարարումները։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա անվտանգության պահանջներին համապատասխանության լրացուցիչ հետազոտությունների անցկացումից հետո։ «Կոմիտեն հաջորդ շաբաթ կուսումնասիրի էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու ՀԱԷԿ հայտը»,- ավելացրել է նա։ Մարտիրոսյանը նշել է, որ 2016-ին սկսված աշխատանքները կավարտվեն 2021 թվականին եւ իրականացվում են գրաֆիկից որոշակի շեղումով, ինչը կապված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառների հետ, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է։ Գնահատման աշխատանքները տարվում են երկու փուլով։ Առաջին փուլում գնահատվում է ռեսուրսի առկայությունն ԱԷԿ անվտանգ շահագործման համար 10 տարի ժամկետով։ Աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, տեղի է ունեցել հաջող փորձարկում»,- նշել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ 10 տարով կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաեւ ԱԷԿ անվտանգության մակարդակի եւ արդյունավետության բարձրացման հետ։


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Եվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթ