«Իմ քայլի» նոր պատգամավորը բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Էդգար Առաքելյանը հայտնեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից: Նրան փոխարինելու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:
Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին Երևանում: 1985-1989 թվականներին սովորել և ավարտել է Ռ. Մելիքյանի անվ. Երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: 1993-1998թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում, «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր:
Աշխատել է «Գոյ» ազգային փորձարարական , Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական
Երևանի կամերային թատրոններում որպես դերասան եւ ռեժիսոր: Աշխատել է «Հովոր» պետական կամերային երգչախմբում՝ որպես երգիչ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:
Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ 2016թ. ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցության համար: Այստեղ հետաքրքիր է մի բան, որ Արթուր Մանուկյանը բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի