Բնակարան, Volkswagen Golf մակնիշի մեքենա, կես միլիոն դրամ. Ի՞նչ է հայտարարագրել շրջակա միջավայրի փոխնախարարը
«Փաստ» թերթը գրում է․
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Վարդան Մելիքյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Վ. Մելիքյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ Volkswagen Golf 2.0 մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 500 000 ՀՀ դրամ:
Վարդան Մելիքյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 180 789 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Վ. Մելիքյանը ստացել է նաեւ 1500 ԱՍՆ դոլար եկամուտ, որը եւս գոյացել է աշխատավարձից: Նա շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հուլիսի 16-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի