Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է ոչ թե 7, այլ 15-20 տոկոս
«Փաստը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք ավելի քան 7 տոկոսի անկում:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում նշում է. «Կառավարությունն ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք 7 տոկոս անկում, բայց միանշանակ է, որ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 15-20 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում: Բոլոր ուղղություններով ծանր վիճակ է»:
Նա նաև ընդգծում է, որ գյուղատնտեսական մի շարք ապրանքների գներ կբարձրանան, հատկապես նրանց, որոնց շուկայում դեֆիցիտ է առկա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի