«Իմ քայլը» խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչև տարեվերջ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձեւակերպմամբ, «խոհանոցից»: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բեւեռներ եւ այլն: Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թեւի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույնիսկ առանձին՝ «Կանաչների» «խմբակցություն» ստեղծելու գաղափարը: Ահա այս կապակցությամբ թերթի ՔՊ-ական աղբյուրը փոխանցել է, որ խմբակցության նեղ շրջանակներում արդեն հաշվարկներ են գնում, թե հնարավոր տրոհումից հետո ինչ թիվ կկազմի «փաշինյանական» բլոկը:
Ըստ նախնական հաշվարկի, պայմանական ասած՝ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ հնարավոր է ընդգրկվի մոտ 20 պատգամավոր: Ի դեպ, ըստ լուրերի, սա եւս նախապես մշակված տակտիկա էր, որպեսզի քաղհասարակության իմքայլական հատվածն իշխանության գալուց հետո «պոկվի» Փաշինյանից, դե, իսկ Ամուլսարը բավականին լավ առիթ է այդ գեղեցիկ «բաժանումը» հիմնավոր կազմակերպելու համար:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչեւ տարեվերջ, այսինքն՝ մինչեւ նստաշրջանի ավարտը: Ընդ որում, այստեղ առկա է տեսակետների բախում, մի մասի կարծիքով՝ Փաշինյանը մասնակից է այդ մշակված տակտիկային եւ այսպիսով իր ներսից ընդդիմություն է ձեւավորում, մյուս մասի «համոզմամբ»՝ իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս, եւ վերջինս ամեն ինչ անում է առկա կացությունից դուրս գալու նվազագույն կորուստներով: Ի դեպ, հաշվի առնելով, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նոր խմբակցություն ձեւավորել, իսկ, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակը համակարգված գործունեության համար բարենպաստ չէ, նեղ շրջանակներում քննարկվում է նաեւ համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Եվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթ