Սերգո Երիցյանի դատավոր որդին չի պատժվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին չեն պատժի:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի՛ ընկերներ, լսել եմ` այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Այս քայլի համար դատավորի նկատմամբ վարույթ էր հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից: Ըստ էության, դատավոր Երիցյանը ներկայացել է հանձնաժողով ու ներկայացրել է իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ:
Իսկ, ահա, հանձնաժողովը որոշել է նրան չպատժել եւ նրա հարցը չուղարկել ԲԴԽ: Նկատենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավորի այս հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ «չիշիկ են լցրել» տարայի մեջ եւ տարել են ԲԴԽ-ի դիմացը: Դատելով իրավիճակից` եթե խոսում ենք դատական համակարգի ինքնամաքրման մասին, ապա այս դեպքը չպետք է անպատիժ մնար, սակայն էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ կատարվածում որեւէ արտառոց բան չկա»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Եվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթ