Տղամարդը կնոջը ծեծել է հացի դանակը ձեռքից գցելու պատճառով
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Մոհամմադ Շոջա Քամյաբիին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։
2019 թվականի հունիսի 2-ին, ժամը 10:30-ի սահմաններում Մոհամմադ Շոջա Քամյաբին Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/1-րդ շենքի 4-րդ հասցեում գտնվող իրենց բնակարանում նախաճաշի սեղանը հավաքելու ընթացքում դանակը ձեռքից վայր ընկնելու հարցի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, բռունցքներով 4-ից 5 անգամ հարվածել է Ա.Սահակյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով ձախ բազկի շրջանի արյունազեղումների ձեւով, առողջության թեթեւ վնասին հատկանիշներ չպարունակող, մարմնական վնասվածքներ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մոհամմադ Շոջա Քամյաբիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը)։ Մոհամմադ Շոջա Քամյաբիի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին։


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Եվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթ