Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը Ուղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով Կասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունը Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է Գազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը

Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը
Թոփ-լուրեր

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից

Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ նշելով, որ այդ որոշման պատճառները անձնական տիրույթում են։

«Սիրելի՛ հայրենակիցներ:

Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:

Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին և նրա ձևավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման և արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ` ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:

Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով»: