Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դատարանն ազատ արձակեց նախկին պատգամավորի տղային, ով հայհոյանքներով սպառնում էր ոստիկաններին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց և այնտեղից վերադառնալուց հետո մերժել է քննիչի միջնորդությունը և Ն. Մուրադյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, դատարանից ազատ արձակվեց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մուրադյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղան է, ով օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Իսկ ոստիկանները նրան, ինչպես ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «ասֆալտին ֆռելու» փոխարեն (նրանցից ինչ-որ մեկը) տեսանկարահանել էր այդ պահերը և այն դարձել էր համացանցի հիթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե քննչական գործողություններով, թե փորձաքննությամբ պարզվել է, որ միջադեպի ժամանակ նշված վայրում գտնվող հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը մասնակցություն չի ունեցել միջադեպին. նա նույնիսկ փորձել է կարգի հրավիրել Ն. Մուրադյանին, սակայն վերջինս, իրեն զգալով «ձուկը ջրում», շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Դատարանի մոտ հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղաթկցի հետ զրույցում, ովքեր չեն ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Էս ո՞ր թիվն ա դարձել, մտնես քաղմաս ու ամենավերջին խոսքերով սաղին անպատվես ու մնաս անպատի՞ժ։ Մեզ թվում էր՝ դատարանը կբավարարեր քննիչի միջնորդությունը ու նախկին պատգամավորի հաբռգած որդին գոնե 2 ամսով կալանքի կվերցվեր։ Սակայն պարզվեց, որ երբ դատարանների շենքերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով բողոքի ակցիաներ էին կատարում, այդ ժամանակ որպես «կինոյի աստղ»՝ կենտրոնում հայտնվեց Դավիթ Բալայանը, ով փորձում էր պատուհանից մտներ ներս, սակայն սայթաքեց ու վայր ընկավ, մտածում էինք, որ գոնե Դ. Բալայանը արդար որոշում կկայացնի, սակայն ստացվեց այն, ինչպես շատ դեպքերում լինում է վերջին ժամանակներում մեր դատական համակարգում. դատավորն ազատ արձակեց, ու հիմա արի ու հավատա մեր որոշ դատավորների կայացրած վճիռների արդարացիությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս համացանցում տարածվում է ոստիկանության բաժանմունքում նկարահանված մի տեսանյութ՝ կից մակագրությամբ «Օրենքով գող Պզոն և իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին»։

Տեսանյութում հստակ երևում էր, որ Արմեն Ղազարյանը դրսևորում էր հավասարակշիռ և հանգիստ պահվածք, չէր հայհոյում, դեռ մի բան էլ փորձում էր հանգստացնել հայհոյող երիտասարդին։ Վերջինս Նվեր Մուրադյանն էր, ով ևս բերման ենթարկվածներից էր, և նա չէր հանդիսանում Պզոյի թիկնապահը, ինչպես տարածել էին կայքերը։

Հորդորել էինք լրատվական կայքերին տարածել ճշգրիտ ինֆորմացիա և զերծ մնալ մարդկանց անունները շահարկելով դիտում ապահովելուց։ Մարդուն արտաքնապես չճանաչելով նյութ գրել նրա մասին և այլ մարդու պահվածքը վերագրել տվյալ մարդուն, մեկին կարգել մյուսի թիկնապահ, կարծում եմ առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։

Տեսանյութին անդրադարձել էր նաև ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը և նշել, որ կադրերում երևում է, որ օրենքով գողը իրեն նորմալ է դրսևորում, իրենք աշխատանքներ են տանում տեսաձայնագրության արտահոսքի աղբյուրը գտնելու ուղղությամբ. «Այնպես որ, հարգելի՚լրագրողներ, փաստերը մի խեղաթյուրեք, մարդկանց մի լարեք իրար դեմ լայքեր և քոմմենթներ հավաքելու համար»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: