Կբարձրացնենք Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը բոլոր միջազգային հարթակներում. «Իմ քայլը»
Կարգավորված աշխատանքը եւ համագործակցությունն օրենսդիր եւ գործադիր իշխանության միջեւ արտաքին քաղաքականության հարցում արդեն պտուղներ է տալիս, բայց դա միայն սկիզբն է։ Օգոստոսի 29-ին Ազգային ժողովում Հայաստանի ԱԳՆ Գլխավոր վարչության եւ արտասահմանյան երկրներում հանրապետության դիվանագիտական ծառայությունների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա վստահություն է հայտնել, որ այդ համատեղ ջանքերը կհանգեցնեն նոր հաջողությունների։ «Հարգարժան դեսպանները, Հայաստանի յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները հիմնականում երիտասարդ են, պատրաստ եռանդուն աշխատելու, եւ խորհդարանական դիվանագիտության պլատֆորմներում մենք կարող ենք եւ պատրաստ ենք մեր ավանդը ներդնել ձեզ հետ սիրով, նվիրվածությամբ եւ պրոֆեսիոնալիզմով»,- ամբիոնից հավաստիացրել է Մակունցը։
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ նա, մասնավորապես, նշել է, որ Ղարաբաղը առաջին հերթին հայերն են, որոնք ապրում են իրենց բուն հողում, եւ որոնք պաշտպանության կարիք ունեն։
Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ բոլոր միջազգային հարթակներում, որտեղ ակտիվորեն կաշխատի խորհրդարանական դիվանագիտությունը, նրանք կբարձրացնեն ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ նրա անվտանգության ապահովման հարցը։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի