Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերն զբաղեցնող երկրներին` մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից. ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ։ Տիգրան Խաչատրյանը քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է հետևյալը․


«Հարգելի նախարարներ, ներկաներ, դեսպաններ, գործընկերներ: Մենք առաջնային պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր զարգանալ ավելի արագ, ինչպես փոխվել ՏՏ աշխարհում, որովհետև անվտանգ, ապահով Հայաստան ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղն ամրացնելու համար։ Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար։

Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է: Ունենք համեմատական, թե ինչպիսին է արտադրողականությունը տարբերվում գյուղատնտեսության կամ արդյունաբերության ճյուղերում, քիչ տարբերություններ կան, բայց մեծ պատկերը, ըստ էության, նույնն է։ Եվ սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և դրա կարևորությունը շատ մեծ է։ Ուզում եմ հատուկ նշել, որ անկախ տնտեսության ոլորտներից՝ տեխոլոգիական փոփոխությունները դարձել են խիստ անհրաժեշտ, որովհետև տեխնոլոգիական միջոցները և կիրառվող տեխնոլոգիաներն են, որ հետո նաև մարդու գիտելիքներով և հմտություններով ուղեկցվելով պետք է ապահովեն արտադրողական տնտեսություն և մեր տեղը գտնեն աշխարհում։ Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։ Անհրաժեշտ է այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում։

ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի այսօր և, ես կարծում եմ կլինի նաև վաղը՝ որպես մեր ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Մի քանի թվեր ասեմ, որ պարզ լինի, թե ինչու է այդպես։ Մենք ունենք մոտ 2 մլրդ 400 մլն դոլար 2018թ արդյունքներով, և եթե դրանից հանենք լեռնահանքային ոլորտը, ինչու եմ ասում հանենք, որովհետև եթե ունենք բարսայական ապրանք, շուկան կարևոր չէ։ Այսօր դրա գնորդը կարող են լինել եվրոպացիները, վաղը չինացիները, պահաջարկը շատ պայմանական է։ Մնացյալ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման կառուցվածքին նայելով՝ մենք պետք է հիշենք, որ առաջիկա տարիների մեր ապրանքային շուկան լինելու է ԵԱՏՄ-ի միասնական տարածքը։ Եթե ծառայությունների արտահանմանն ենք անդրադառնում, ունենք մոտ 2 մլրդի ծառայությունների արտահանում 2018 արդյունքներով։ Դրա մեջ 60 տոկոսն այն ծառայություններն են, որոնք կապակցված են դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների հետ, և այդ 1մլրդ 200 մլն դոլար ստեղծվող արժեքը իր հերթին ավելի քան 45 տոկոսով ապահովում է Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների հաշվին։ Այստեղ կարևորը այն է, որ մենք վերջին տարիներին մենք ունենք էական դիվերսիֆիկացիա:

Խոսելով այս ամենի մասին՝ ես ուզում եմ չափազանց կարևորել բազմազանեցումը և՛ տնտեսության և՛ արտահանման և՛ շուկաների, արտահանման որպես ապրանքներ, տնտեսության՝ որպես արտադրող ոլորտներ, շուկաների՝ որպես մեր ապրանքների համար պահանջարկ ներկայացնող շուկաներ։

Ի՞նչ պետք է անենք Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում երկնիշ թվի մոտեցնելու համար։ Առանց դրա մենք չենք կարողանալու փոխել մեր մրցունակության ցուցանիշը և փոխել մեր տեղն աշխարհում։ Ինչպե՞ս պետք է դա անել։ Մենք առանձին քննարկում հանդիպում ունենք վաղը, որը նվիրված է լինելու այդ համագործակցությանը և հնարավոր եղանակներին։ Պարզ պատասխանն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքնատեսակները լավագույնս ձևով կարողանանք ներկայացնել արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ հանդիպումներ ենք ունենում արտադրողների հետ, 12 ոլորտ ենք առանձնացրել, որոնք արտադրական հնարավորություններ ունեն։ Դրանցից յուրաքանչյուրին այնպիսի աաջակցություն պետք է ցուցաբերենք, որ իրենք կարողանան ճիշտ ներկայանալ. նրանք ունեն արտադրական էական ներուժ, և եթե որևէ տեղ իրենց գիտելիքները չեն բավարարում, պետք է օգնենք, որ լրացնեն, եթե որևէ տեղ իրենց կապերը չեն բավարարում, պետք է օգնենք, որ այդ կապերը ստեղծվեն, որովհետև արտադրական կազմակերպությունները շատ հետաքրքրիր օրգանական միավորում են, որտեղ համախմբված են տեխնոլոգիական գիտելիքներ, համագործակցություն, իրենց արտադրանքի և այդ ատրտադրանքի զարգացման վերաբերյալ որոշակի պատկերացումներ։ Եթե դրանցից որևէ մեկի հետ ինչ որ բան է տեղի ունենում, դա վերականգնելը գրեթե հնարավոր չէ, կամ շատ դժվար է։

Կա երկու հիմնական ուղղություն դա անելու․ հայ արտադրողներ, որոնք ուզում են գալ Հայաստան և ունեն որոշակի արտադրանք,կամ ունեն այդ արտադրանքը Հայաստանում արտադրելու հնարավորություն, սակայն ունեն սահմանափակ գիտելիքներ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

Երկրորդ՝ Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման ավելի կարևոր հատվածում պիտի գտնենք այն ներդրողներին, անկախ սփյուքահայ լինելուց, ներդրողներ, ովքեր ունեն հետաքրքրություններ այլ շուկանեում. նրանց պետք է հուշել, թե ինչու է իրենց համար ավելի շահավետ արտադրանք արտադրել Հայաստանում և ներկայացնել այլ շուկաներում։ Չափազանց կարևոր է այդ ներդրողներին գտնելը և Հայաստան բերելը։

Մենք այդ աշխատանքը պետք է անենք միասին։ Կարելի է ունենալ վերլուծական խումբ, ձևավորել ուղղությունները և հստակեցնել այն թիրախային կազմակերպություններին և արտադրողներին, որոնց հետ պիտի երկխոսենք: Դուք պետք է մեզ օգնեք ձևավորել այդ հարթակները և ստեղծել համապատասխան կապեր։

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունից է կախված լինելու մեր հաջողությունը․ պետք է միասին որոշենք ուղղությունները և շարունակենք համագործակցել»։