Վարչապետը հստակ կամ վերջնական չի ասում, թե Ամուլսարը պետք է շահագործվի. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ խմբակցության նիստում Ամուլսարի հարցով կարծիքներ հնչել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Նա նշեց, որ մնացել են «նույն մոտեցմանը՝ սպասել կառավարության քայլերին, սպասել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին»:
«Խմբակցությունում այլակարծություն կա: Դա տարակարծություն չէ, այլակարծություն է: Մի մասը գտնում է, որ Ամուլսարը պետք է չբացվի, մի մասը գտնում է... Չեմ կարող քանակ ասել, թե քանի հոգի են դեմ կամ կողմ»,- ասաց նա՝ նշելով, որ, եթե կարիքը եղավ կանգնելու ակտիվիստների ու ոստիկանության միջև, ինքը կլինի առաջիններից մեկը:
Հարցին՝ հնարավո՞ր է մանդատներից հրաժարվելու հարց դրվի, նա պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել:
Իսկ այն հարցին, թե ինչու շատերը չեն խոսում, ինչու են խուսափում այս թեմայից, Հովսեփյանը պատասխանեց. «Հրահանգ կամ առաջարկ չի եղել: Ամեն մեկն իր տեսակետից որոշել է լռել կամ խոսել»:
Ըստ նրա՝ վարչապետը հստակ կամ վերջնական չի ասում, թե Ամուլսարը պետք է շահագործվի, չի ասում, թե ռիկսեր չկան, ասում է, որ ռիկսերը կառավարելի են ու ուզում է իմանալ, թե որ ռիկսերն են կառավարելի:
«Մի երևույթ, որը կառավարելի չի մարդու կողմից, ռիսկային է: Եթե ռիսկ կա երկրաշարժի դեպքում, քամու դեպքում, մեկ անձի թունավորման, իմ դիրքորոշումը չի փոխվելու»,- նշեց Սոֆիա Հովսեփյանը:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի