Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացվել. պաշտպան
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ քննիչի որոշման դեմ այսօր բողոք է ներկայացվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
«Գագիկ Խաչատրյանին ձերբակալվելու որոշումը ոչ իրավաչափ է, որոշումը բողոքարկվել է»,-ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ երեկ վաղ առավոտից ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։
«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասել էր նա:
«Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով»,-հավելել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ավելի ուշ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի