Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է. Վանեցյանը՝ Գագիկ Խաչատրյանին վերագրվող հանցանքի մասին
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը նախքան խուզարկությունը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և հարցաքննվել վկայի կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե ի՞նչ է հայտնաբերվել Գագիկ Խաչատրյանի առանձնատանը և բիզնեսկենտրոններում կատարված խուզարկության արդյունքում, Վանեցյանը խուսափեց մանրամասնել.
«Այս պահին Ծաղկաձորի տանն է խուզարկություն կատարվում և երբ քննիչները Ծաղկաձորից կժամանեն Երևան, դրանից հետո որոշում կկայացվի, 72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կձերբակալվի՞, թե՝ ոչ»,–ասաց նա։
Հարցին թե ինչու՞ հեղափոխությունից մեկ տարի անց ԱԱԾ–ն որոշեց Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկել, Վանեցյանը պատասխանեց.
«ԱԱԾ–ն, շատ ներողություն, պատվերով, այս կամ այն անձի ցանկություններով որևէ մեկին չի ձերբակալում կամ գործողություններ չի իրականացնում։ Այս գործով կատարավել է մեծածավալ աշխատանք, հավաքվել ենք մեծածավալ ապացույցներ, որոնց համակցությունը մեզ թույլ է տվել իրականացնել այս գործողությունները։ Եթե մենք չունենայինք ապացույցներ, մենք իրավունք չունեինք ցանկացած անձի բերման ենթարկել՝ անկախ նրանից նա նախկին, թե գործող պաշտոնատար անձ է։ Մեր կատարած աշխատանքը այսօր է եկել այն հանգրվանին, որ կարող ենք բերման ենթարկել պարոն Խաչատրյանին»։
Դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ այս ընթացքում Գագիկ Խաչատրյանը հասցրած կլինի թաքցնել ապացույցները, ԱԱԾ տնօրենն արձագանքեց.
«Այսօր ունեցած ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել մեր այսօրվա գործողությունները»,–ասաց նա նշելով, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների վատնման մասին է։
Արթուր Վանեցյանը նաև հայտարարեց, որ հնարավոր է Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործը միացվի ԱԱԾ–ում հարուցված քրեկան գործին և քննվօի մեկ վարույթում։
Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ–ում հարուցված քրեկան գործի շրջանակներում վաղ առավոտից ԱԱԾ–ն խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում և առանձնատներում։ Այս պահին Խաչատրյանը դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։


















































Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
«Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Նախաքննության փուլում Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարացվեց վերջին անգամ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու