Նախաքննության փուլում Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարացվեց վերջին անգամ
ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պատրաստում է բողոքարկել կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի հետ կապված այլևս հույս չունեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ անկախ միջնորդության հիմնավորումից, կալանավորումը երկարացվում է. «Սա ընդամենը պրոցես է, որն ընթանում է այն դեպքում, որ ամեն անգամ այնպիսի նոր փաստարկներ ենք ներկայացնում, որոնց գոնե պետք է անդրադարձ կատարվի, բայց որևէ անդրադարձ չի կատարվում»,-ասաց փաստաբանը։
Վերջինս նշեց, որ ամենավերջին փաստաթուղթը դա պետության կողմից իրականացված կոնսիլիումն է, որը ևս փաստել է, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, սակայն փաստաբանի խոսքով դատարանն այդ հարցին ընդհանրապես ուշադրություն չի դարձրել՝ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։
Հարցին՝ դատարանն այդ փաստաթղթին չի անդրադարձել, Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահին որոշումը դեռ չի ստացել, սակայն նախորդ անգամ երբ կալանքի երկարացումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, այն նույնպես չէր անդրադարձել. «Եթե դատարանը դրան անդրադառնա, ուրեմն պետք է ազատ արձակեն, բայց շրջանցում են։ Հաջորդ խնդիրն այն է, որ ըստ էության սա նախաքննության փուլում վերջին երկարացումն է։ Օրենքի համաձայն՝ նախաքննության ընթացքում առավելագույնը մեկ տարի կարող են կալանքի տակ պահել, և սա նշանակում է, որ նախաքննությունն ըստ էության ավարտական փուլում պետք է լինի, իսկ ավարտական փուլում խոսել այն մասին, որ կխոչընդոտի Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ մնալու դեպքում կխոչընդոտի գործի քննությանը, աբսուրդ է, որովհետև չի կարող այնպես լինել, որ առաջին օրվանից մինչև վերջին օրն անընդհատ այդ մասին խոսեն առանց հիմնավորումների։ Բոլոր հիմքերը կան, որ պետք է կալանքից ազատ արձակվի, բայց հասկանալի է, որ այս գործով ինչպես նախաքննական, դատախազական մարմիններն են կաշկանդված, այնպես էլ դատարանն իր մեջ որևէ ուժ չի գտնում և պատահական չէ, որ նույն դատավորին է անընդհատ հանձնարարվում»,-հավելեց Երեմ Սարգսյանը։


















































Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
«Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար