Սյունիքի մարզում հրդեհի հետևանքով 110 բնակիչ տարհանվել է
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:
Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում 18 փրկարար, 21 զինծառայող, գյուղի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ «911» ծառայությունն օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ այրվում են անտառածածկ և խոտածածկ տարածքներ:
Ժամը 15:55-ից Չափնի և Սևաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել է (110 բնակիչ):
Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչև Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք:
Ժամը 20:51-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վարում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 3, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 3 աշխատակիցների, տեղի 5 բնակիչների և 3 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են պղնձամոլիբդենային կոմբինատի 3 ջրատար և մեկ տրակտոր:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել