Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո)

Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց; Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 %: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաեւ գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):

ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երեւակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմաված համապարփակ հաշվետվությունը (ռուսերեն), որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի եւ թորիումի հանքայնացումների մասին։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։

Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետեւյալը․

«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի եւ խուզահորերի տեղադիրքերի եւ քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։

2) Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական եւ լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը եւ այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 եւ այլն) եւ կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են եւ հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի եւ այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը եւ շահագործումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք եւ չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։

Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից եւ անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները եւ ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երեւակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին։