Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանը եղբորորդու դեմ ցուցմունքից

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Armdaily.am-ին նամակ էր գրել կալանավոր Հակոբ Հովհաննիսյանը, ով ամիսներ առաջ ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) որդու՝ Արթուր Մանուկյանի դեմ, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքից։ Նշենք, որ Հովհաննիսյանը դատապարտված էր մեկ այլ հանցագործության համար և այժմ սպասում է ՀՀ նախագահի ներմանը՝ վաղաժամկետ ազատ արձակման համար։

Խմբագրությանն ուղղված նամակով նա ցանկացել էր տեղեկացրել, բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են իր հետ անմիջական կապ ունեցող Նարեկ Սարգսյանի և Արթուր Մանուկյանի դեմ հարուցված նոր քրեական գործով, որ լինելով կալանավոր՝ որևէ մեկին չի կարող կալանք ցանկանալ։ «Դուք (Նարեկ Սարգսյանն ու Արթուր Մկրտչյանը.-հեղ.) տարիներ առաջ մտածելով, որ հասարակ մարդկանց համար անհասանելի եք, ձեզ թույլ եք տվել քայլեր, չմտածելով, որ դուք էլ եք լինելու հասանելի։ Բացի այդ՝ դուք ձեր քայլերով և պահվածքով խաղացել եք ձեր անվան հետ։ Կրկին անգամ ասում եմ՝ ձեր երկուսի հետ իմ հարցերը պարզաբանելու համար ես չեմ ունեցել և չունեմ ոչ մեկի աջակցության կարիքը։ Իմ ազատվելու և ձեր հանցագործության բացահայտումը համընկել է և ոչինչ չի նշանակում, ես ազատվելուց անմիջապես հետո ձեր հետ առանձին կհանդիպեմ և իմ հարցերը կպարզաբանեմ»,-գրել էր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հովհաննիսյանի ընկերը՝ Տիգրան Սարգսյանը իրավապահ մարմիններին պատմել էր, որ 2012թ. դեկտեմբերի 23-ին. Հովհաննիսյանը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել էր իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավորի որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև մոտ երեք ժամ սահմանափակել են Հովհաննիսյանի ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել էր իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով նրան դուրս հանել սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը):

Armdaily.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ երեկ պետք է առերեսվեր Արթուր Մանուկյանի հետ, սակայն կրկին հրաժարվել է ու շարունակ հրաժարվելու է մինչև հասկանա, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով գործը կարճել։ «Գործը բացվել է առանց իմ ցանկության և իմացության, ես չգիտեմ, թե ինչու է Տիգրան Սարգսյանն առանց իմ իմացության ցուցմունք տվել, ինձ շատերն են ճանաչում, ես չեմ ուզում, որ այդ մարդկանց մոտ սխալ կարծիք ձևավորվի »,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2012 –ի միջադեպի պատճառը գումարային հարցերն էին ու այդ հարցը կարելի է քննարկել ու լուծել, պարտադիր չէ, որ քրեական ճանապարհով։

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իր վրա որևէ ճնշում չի գործադրվել, «Մարտի 1-ից մինչ էսօր ես տարբեր խցեր էլ եմ տեղափոխվել, պատժախցում էլ եմ եղել, ոչ մեկ՝ թե քրեական աշխարհից, թե համակարգի աշխատող, ինձ այդ հարցով ոչ մի բան չի ասել, ես ցուցմունք տվել եմ միայն նրա համար, որ ես քրեական պատասխանատվության չենթարկվեմ, քանի որ բավարար ապացույցներ լինելու դեպքում, եթե ես հրաժարվեմ տուժողի պարտականություններից ինձ, քր․ օրենսգրքի 339-րդ հոդվածն էր հասնում, հիմա ես լավագույն փաստաբանների հետ փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարելի է իրավիճակից դուրս գալ»,-ասաց նա։

Հարցին, թե վախենո՞ւմ է, որ եթե Նարեկն հայտնվի բանտում՝ կարող է իր նկատմամբ հաշվեհարդար տեսնել՝ Հովհաննիսյանը պատաասխանեց․ «Բացարձակ, քանի որ Նարեկը քրեական աշխարհում ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, իր կյանքը ու արած քայլերը թույլ չեն տալիս, որ ինքը կարողանա իմ վրա որևէ ազդեցություն ունենալ , բայց ես կալանք կրելով անգամ իմ թշնամիներին չեմ կարող ցանկանալ կալանք կրել, ես եղել եմ Երևանի քրեակատարողական հիմնարկում, այնտեղ շատ ճնշող միջավայր ա, ես չեմ հերքում, որ թե Նարեկը, թե Արթուրն իմ համար մեկ թշնամիներն են, բայց իրանց կալանք չեմ ցանկանում։ Օրինակ, իր եղբարը՝ Հայկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, բայց քանի որ մեր դատական համակարգը շատ անարդար է աշխատում, չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի այս պատերից ներս »,-ասաց նա՝ հավելեով, որ նախկին իշխանությունից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել։

Նա նշեց նաև, որ գործի շրջանակներում իրեն անվտանգության երաշխիքներ էին խոստացվել, սակայն իրավապահները անվտանգության երաշխիք ասելով հասկանում են միայն իրեն քննչական առանձին մեքենայով տեղափոխելը։ «Բայց ես քրեակատարողական հիմնարկում ամեն օր ունեցել եմ հեռախոսի խնդիր, դիմել եմ բոլորին , որ ինձ սովորական հեռախոս տրամադրեն, որ ես հանգիստ լինեմ իմ ընտանիքի անդամների համար, իսկ իրենք իմ ձեռք բերած հեռախոսը անընդհատ վերցրել են իմ ձեռքից։ Միակ բանը, որ ինձ թույլ են տվել արտահերթ զանգեր և տեսակցություններ ունենալն է, իսկ դա ինձ չի բավարարում, որ ես իմ ընտանիքի անվտանգության համար հանգիստ լինեմ, կապ պահեմ իմ մտերիմների հետ, գործում առնչություն ունենալը, դրա համար ես ամեն գնով դադարեցնելու եմ այս գործի քննությունը մինչև իմ ազատ արձակվելը։ Հուսով եմ, շուտով կստանամ նախագահի դրական պատասխանը»,-ասաց նա։