Երեւանն ընդգրկվել է քաղաքների ցանկում, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ են վերադառնում
Երեւանն ընդգրկվել է քաղաքների ցանկում, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ են վերադառնում, հաղորդում է Tutu.ru-ն:
Քաղաքների այցելության արտասահմանյան վարկանիշը գլխավորում են Լվովը, Քիշնեւը եւ Լոնդոնը:
Իսկ ռեկորդակիր ուղեւորների շրջանում կարելի է նշել նրանց, ովքեր մեկ տարում 16 անգամ այցելել են Կիեւ, 15 անգամ Լոնդոն եւ Վիլնյուս, 14 անգամ Երեւան: Տարին մի քանի անգամ շատ ուղեւորներ թռչում են նաեւ Կիեւ, Վիլնյուս, Բելգրադ, Ռիգա, Ուրալսկ, Մինսկ եւ Քութաիսի:
Մոսկվան, Ռոստովը եւ Վորոնեժը գլխավորում են ռուսական քաղաքների ցանկը, ուր ճանապարհորդներն ամենից հաճախ են վերադառնում:
Արտասահմանյան ուղղությունների թվում առաջատար են Լվովը, Քիշնեւը եւ Լոնդոնը: Փորձագետները վերլուծել են 2018-ի հուլիսից մինչեւ 2019-ի հուլիս գնված բոլոր ավիատոմսերը եւ կազմել քաղաքների վարկանիշը, ուր ճանապարհորդները վերադարձել են մեկ անգամից ավելի (հաճախորդը ստուգվել է անունով, ազգանունով, հայրանունով, ինչպես նաեւ ծննդյան թվով):
Ցանկում հիմնականում ընդգրկվել են այն վայրերը, ուր մարդիկ թռչում են ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու կամ հարազատներին հյուրընկալվելու համար: Մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներից ամենից շատ այցելել են Մոսկվա, Ռոստով, Վորոնեժ, Սամարա եւ Ուֆա: Տասնյակում նաեւ ընդգրկվել են Պերմը, Վոլգոգրադը, Եկատերինբուրգը, Սանկտ Պետերբուրգը եւ Նիժնի Նովգորոդը:
Ռեկորդակիր է դարձել այն ուղեւորը, որը մեկ տարում 65 անգամ թռչել է Մոսկվա: Մեկ այլ ռուսաստանցի 50 անգամ տոմս է գնել Նիժնեկամսկ, եւս մեկը 34 անգամ այցելել է Սանկտ Պետերբուրգ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել