Վովային այցելել են ու աշխատանքից զրկվել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար, «հայերեն» ասած՝ ՄՌՈՒ-ի պետ Արմեն Դավթյանին, թեեւ ձեւակերպվել է՝ «իր դիմումի» համաձայն։
Դավթյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, երկրում չէ։ Իսկ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ով համակարգում է այս ոլորտը, մեր հարցին, թե որն է Դավթյանի ազատման պատճառը, թերացե՞լ է աշխատանքում, ասաց․ «Չէ, չի թերացել, իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից»։ Իսկ կարո՞ղ է ասել են, որ դիմում գրի։ Տոնոյանը դժվարացավ պատասխանել։
Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Դավթյանի ազատման պատճառն այն է, որ նա իր երկու կոլեգաների՝ Սուրեն Խուդոյանի եւ Լեւոն Բեգոյանի հետ այցելել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սեւանի ափին գտնվող նրա առանձնատանը քեֆ են արել, շփվել, ինչը նոր իշխանություններին դուր չի եկել, եւ հենց դա էլ դարձել է նրանց՝ աշխատանքից ազատման, ավելի պարզ ասած՝ «հաշվեհարդարի» պատճառը։
Արդյունքում «իր դիմումի հիման վրա» աշխատանքից ազատվել է Արմեն Դավթյանը, «նույն հիմքով»՝ նաեւ ոստիկանության ՊՊԳՎ կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։
Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Խուդոյանն աշխատանքից ազատվել է օգոստոսի 13-ին՝ «դիմում է գրել եւ երկարամյա ծառայությամբ գնացել է թոշակի»։ Իսկ Վովա Գասպարյանին այցելած եռյակի մյուս անդամին՝ Լեւոն Բեգոյանին, որը Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետն էր, ազատել էին մոտ 2 շաբաթ առաջ՝ օգոստոսի 7-ին։ Մենք չկարողացանք պարզել՝ Վալերի Օսիպյա՞նն է հաշվեհարդար տեսել այս անձանց հետ, թե՞ սա եղել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել