«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք
Ինչպես հայտարարել էինք, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք։ Սեպտեմբերի երկրորդ կեսից մեր կազմակերպությունը՝ «Լույս հիմնադրամ»-ի հետ համատեղ ոչ իրավաբան երիտասարդների համար կկազմակերպի թեմատիկ կրթական դասընթացներ, որոնք ընդգրկելու են բազմազան ոլորտներ, այդ թվում՝
• Մտավոր սեփականություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ոլորտի մասնագետներին եւ հետաքրքրվողներին կծանոթացնենք իրավական վերջին զարգացումներին).
• Մեդիա իրավունք, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն՝ (լրագրողների համար եւ ոչ միայն).
• Վարկային պարտավորություններ՝(ինչպես վարկ վերցնել, ինչի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր իրավունքները չխախտվեն)
• Աշխատանքային հարաբերություններ
• Եւ այլն
Դասընթացները վարելու են «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը եւ հրավիրյալ առաջատար դասախոսներ՝ըստ թեմատիկ ոլոտների։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) եւ կարճ (300-500 բառ) հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված մեր կրթական ծրագրերով եւ կոնկրետ որ թեման է ձեր հետաքրքրությունների շրջանակում։ Միեւնույն ժամանակ կարող եք առաջարկել թեմաների շրջանակ, որոնց վերաբերյալ ձեր կարծիքով անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել