Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում Թաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը Ուղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով Կասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունը Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակը

Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ
Հայաստան

Օրենքի փոփոխությունից հետո քրեական գործ կհարուցվի Թովմասյանի դեմ․ իշխանության նոր պլանը

Politik.am-ը գրում է.

Օրենքի փոփոխությունից հետո քրեական գործ կհարուցվի Թովմասյանի դեմ:

Նշվում է, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը Ազգային Ժողովում հայտարարեց, որ ՍԴ է մտնում որպես դատարանի նախագահ։ Չնայած Վահե Գրիգորյանի բոցաշունչ մեկնաբանությանը՝ իրավաբանական հանրությունը չընդունեց իր հայտարարությունը, ավելին՝ շատերը դատապարտեցին նրա հակասահմանադրական հայտարարությունը։ Ի վերջո, Վահե Գրիգորյանը ստիպված եղավ չպահել խոստումը եւ ՍԴ մտավ որպես դատավոր։


Ակնհայտ է, որ այս գործընթացը Վահե Գրիգորյանը պլանավորել էր քաղաքական իշխանության հետ եւ նպատակն էր ազատվել իշխանությունների համար ոչ ցանկալի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից։ Վահե Գրիգորյանի սցենարի տապալումից հետո իշխանությունները անցան այլ մարտավարության՝ փորձ արվեց իրավապահ համակարգի միջոցով չեզոքացնել Հրայր Թովմասյանին։ Այս սցենարը, կարծես, եւս հնարավոր չեղավ կյանքի կոչել։

Օրերս, սակայն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը նորից ակտիվացրեց Սահմանադրական դատարանի հարցը։ Այս անգամ իշխանական թերթը հիշել էր, որ ՍԴ-ն փոխնախագահ չունի՝ չնայած այն հանգամանքին, որ օրենքը նախատեսում է նման պաշտոն։ ՍԴ-ի պատասխանում հստակ նշվել էր, որ օրենքի խախտում չկա, եւ երբ կլինի առաջադրում, իրենք կընտրեն կամ չեն ընտրի ՍԴ փոխնախագահ։

Իշխանությունների պլանը հետեւյալում էր՝ նրանք փորձում են համոզել Հրայր Թովմասյանին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին դարձնի փոխնախագահ։ Վահե Գրիգորյանի՝ փոխնախագահ դառնալուց հետո ԱԺ-ում արդեն ընդունված կլինի Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կասեցնել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, եթե նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ։

Ըստ ամենայնի, Թովմասյանը չի համաձայնել Վահե Գրիգորյանի՝ փոխնախագահ դառնալու գաղափարին, եւ դա է պատճառը, որ իշխանությունները շտապել են քրեական գործի հարցում։ Երեկ արդեն հարուցված քրեական գործի մասին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որը, ըստ ամենայնի, վերաբերում է Հրայր Թովմասյանին։ Ըստ հաղորդագրության՝ Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան զրկել է մի քանի նոտարական գրասենյակի ղեկավարների իրենց գործունեության տարածքից։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցներից մեկում խոսել էր այս գործի մասին եւ կոնկրետ նշել էր Հրայր Թովմասյանի անունը։

Սպասելի է, որ կոնկրետ Թովմասյանին այս գործում կներգրավեն որպես մեղադրյալ այն ժամանակ, երբ վերը նշված օրենքի փոփոխությունը կյանքի կոչված լինի, որպեսզի նրան նաեւ զրկեն ՍԴ դատավորի/նախագահի լիազորություններից։