Մաքուր օդից եք խոսում, բա խի՞ եք տանը ծխախոտով. Փաշինյանը նկատողություն արեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ Ջերմուկ է այցելել։
Ջերմուկում նրանք այցելում են բնակիչների բնակարաններ ու զրուցում նրանց հուզող հարցերի շուրջ։
Փաշինյանը քիչ առաջ զրուցում էր Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ և իր խոսքում նաև զարմանք արտահայտեց, թե մտնելով շենքեր՝ պարզել են, որ մի շենքը քաղաքապետինն է, իսկ մյուսը՝ նախկին մարզպետինը:
Մտնելով քաղաքացիներից մեկի տուն՝ նա նկատողություն արեց բնակչին՝ տանը ծխախոտով շրջելու համար: «Մաքուր օդից եք խոսում, բա խի՞ եք տանը ծխախոտով»,- նշեց վարչապետը:
Քաղաքացիներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործման դեպքում երկրաշարժի ժամանակ Սևանա լճին վնաս չի հասցվի, քանի որ Քննչական կոմիտեի եզրակացության մեջ նշված էր, որ այս դեպքում վնասը չափելի չի լինի՝ Փաշինյանը պատասխանեց. «Չափելի չէ, քանի որ դա շատ փոքր վնաս է լինելու և մինչ երկրաշարժը և երկրաշարժից հետո Սևանից վերցրած ջրի նմուշները համեմատելիս փոփոխություն չի լինի կամ կլինի շատ աննշան»։
Վարչապետը որպես օրինակ ներկայացրեց այն, որ եթե Սևանի մի ափին բեռնատար լվանան, ապա մյուս ափից ջուր որ վերցնեն, նմուշների մեջ տարբերություն չի լինի։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել