Երկրի ամենամեծ գրախանութը ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկում է «Երրորդ սեռ» գիրքը
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ երկրի ամենամեծ գրախանութը ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկում է նոր Ստամբուլյան կոնվենցիա քարոզող գիրք։
«Մտնում եմ Բուկինիստ՝ գիրք գնելու, տեսնեմ ցուցափեղկին ոմն Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպի մեծ գովազդն է փակցված։
Գրքին ծանոթ չեմ, բայց անունն արդեն հուշեց, որ մի հարամ պատմություն պետք է լինի։ Համացանցում հետո նայեցի՝ կարծես ամեն ինչ հենց այդպես էլ կա՝ ավտորիտար հասարակություն, սիրո անհնարինություն և այլն, և այլն։ Արդեն հասկացաք՝ ինչի մասին է։ Ու դա մեծ գովազդով երկրի ամենամեծ գրախանութն առաջարկվում է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Դե իսկ գրքի մասին համացանցային գրառումներից էլ չխոսեմ՝ մե գովք, մե գովաբանություն…
Հայկական գրքի շուկայում առաջին անգամ չէ, որ նման մտահոգիչ բաների եմ հանդիպում։ Երևում է՝ Ստամբուլյան քարոզողները վաղուց են հասկացել, որ մեր հասարակությունն այդքան էլ չկարդացող չի, որքան դա սովորաբար ներկայացվում է, ու դե սկսել են ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Հրատարակիչները տպում են, գրախանութները գովազդով վաճառում, ոչ մի խնդիր չունեն։
Ու սա արդեն իսկապես լայնամասշտաբ գրոհի տեսք է ստացել։ Ցանկացած բան քարոզելու համար մինչև վերջ գազ են տալիս։ Այսօր Ստամբուլյան կոնվենցիայի խնդի՞րն է դրված, խնդրեմ՝ էլ սուտ պատմություններ, էլ պերֆորմանսներ, էլ գրքեր։ Ամուլսարի թեմա կա՞, նորից ոչ մի սահմանափակում։ Արա Պապյանը երեկ անգամ Արցախը ծախեց։ Թե բա առանց Արցախ մի ձև կարող ենք ապրել, առանց ջուր՝ ոչ»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել