ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը
«Իրավունք» թերթը գրում է.
ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը, որն ուղղակի ու խորքային ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ի վրա. «Իրավունք»
«Հայաստանում այս օրերին եռացող ներքաղաքական կրքերի պատճառով աննկատ մնաց մեկ շատ կարևոր տեղեկատվություն: Ճիշտ է, այս դեպքում խոսքն ուղղակիորեն մեր երկրին չի վերաբերում, սակայն այդ իրադարձությունն ի զորու է ամենամոտ ապագայում ամենաուղղակի և խորքային ազդեցությունն ունենալ նաև Հայաստանի վրա:
Այսպես, օրերս տեղի ունեցավ ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպումը, որից հետո Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ նաև նախագահ Թրամփի հետ: Ըստ այդ զրույցին վերաբերող տեղեկատվության ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7-ի գագաթաժողովին, այսինքն՝ վերականգնել G8-ի ձևաչափը:
Հիշեցնենք, ՌԴ-ն այդ ձևաչափից դուրս մնաց կապված ուկրաինական խնդրի հետ: Ընդ որում, G8-ից դուրս մնալը նշանակում էր ՌԴ-ի և Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հարաբերությունների ծայրահեղ շիկացում, որը տեսնում ենք վերջին 4-5 տարիներին, և որի արդյունքում ծայրահեղ շիկացման հասավ նաև ողջ համաշխարհային մթնոլորտը:
Եվ հիմա, երբ օրակարգ է մտնում G8-ի վերականգնման գաղափարը, դա առնվազն նշանակում է, որ այդ գլոբալ իրավիճակը լիցքաթափման ընթացքի մեջ է, թեև այստեղ մի շարք էական գործոններ պետք է հաշվի առնել:
Ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ ՌԴ-ին G7 հրավիրելու և «մեծ ութնյակը» վերականգնելու մասին Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ դեռ մինչև Պուտին-Մակրոն հանդիպումը: Ընդ որում, ՌԴ-ն բավականին անտարբեր վերաբերվեց այդ առաջարկին, որն ակնարկում էր Մոսկվայի ունեցած որոշակի նախապայմանների առկայության մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել