Սեյրան Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են. «Դու քանի՞ գլխանի ես»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ տեղեկություններ են հասել, որ հայրենի իրավապահները հարամել են ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի Հայաստան վերադարձը։ Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո նա հեռացել էր երկրից եւ վերադարձել է միայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին։ Սակայն, որպեսզի վերադարձը փառահեղ լինի, նա եւ իր ազգուտակը, ընկերները որոշել են տպավորիչ դիմավորում կազմակերպել։ Մեծ խմբով՝ մոտ 300 հոգի, գնացել են օդանավակայան, որ փառքով-պատվով դիմավորեն գեներալին։
Բայց օլիգարխներ, գողականներ չհանդուրժող իշխանությունը վաղօրոք տեղեկացել է այդ մասին, եւ հենց իրավապահներն են նրան գնացել դիմավորելու, ու Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են, թե՝ նույնիսկ վարչապետին սենց չեն դիմավորում, դու քանի՞ գլխանի ես։
Մի քանի ժամ պահել, ապա բաց են թողել։ Գուցե ինչ-որ բաներ հիշեցնելուց եւ դաս տալուց հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել