Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել:
Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վարդենիսի Ծովակ համայնքի դպրոցի նախկին տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2014 թվականի հունվարի 1-ին նույն դպրոցում որպես փոխտնօրեն է հրամանագրել իր որդուն, որը դպրոցի պաշտոնատար անձանց գիտությամբ և թույլտվությամբ չի ներկայացել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 18 միլիոն 400.000 դրամ կազմող աշխատավարձի գումարը յուրացվել կամ վատնվել է:
Բացի այդ, նույն անձը 2009թ. մարտից հրամանագրվել է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում, որպես Հայոց պատմություն և տեխնոլոգիա առարկաների ուսուցիչ, իսկ նրա անվանբ հաշվարկվել և դուրս է գրվել մոտ 180. հազար դրամ աշխատավարձ:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել են քրեական գործեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան