Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Փաշինյանը փակ հանդիպմանը խոստովանություններ է արել

Ամուլսարի շահագործման թեման դարձել է իսկական փորձաքար իշխանությունների համար։ Ստամբուլյան կոնվենցիայի նման՝ սա էլ Սերժ Սարգսյանի իշխանության նվերն է Փաշինյանի կառավարությանը, որը փակուղու առաջ է կանգնեցրել նրան։ Ժամանակին Ամուլսարի շահագործմանը դեմ ակտիվիստներն այժմ կողմ են հանքի շահագործմանը։ Ամուլսարի թեման պառակտում է մտցրել ոչ միայն հասարակության, այլեւ հենց իշխանության, ի մասնավորի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շարքերում։ Նրանք բաժանվել են 3 խմբի՝ հանքի շահագործմանը կողմ եւ դեմ արտահայտվողներ եւ իներտ մասսա, որը «դուխ» չի անում որեւէ կարծիք արտահայտել։ Մանավանդ՝ մինչեւ երեկ հայտնի չէր Փաշինյանի վերջնական դիրքորոշումը։

Մենք տեղեկացանք, որ նախորդ շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ, բացատրել Ամուլսարի հարցում իրենց դիրքորոշումը, թե ինչու պետք է հանքը շահագործվի։ Սակայն հանդիպումից անմիջապես հետո որոշ իմքայլականներ հանքի շահագործման դեմ գրառումներ են արել։ Երեկ արդեն վեճին խառնվեց «ծանր հրետանին»՝ Նիկոլ Փաշինյանը․ Բաղրամյան 26 հրավիրեց կառավարության անդամներին, բնապահպաններին, Վայոց ձորի մարզի համայնքների ներկայացուցիչներին եւ ներկայացրեց իր տեսակետը, իսկ այդ ընթացքում Բ 26-ի դարպասների դիմաց հանքի շահագործման դեմ պայքարողները բողոքի ակցիա էին անում, անգամ բախումներ տեղի ունեցան նրանց եւ ոստիկանների միջեւ։ Ակտիվիստներն այնուհետեւ իջան ԱԺ՝ այնտեղ հանրային քննարկում անցկացնելու, սակայն Փաշինյանի հրամանով ԱԺ դարպասները փակվեցին ցուցարարների առջեւ, ինչը կրկին աղմուկի տեղիք տվեց։ Նկատենք, որ քաղաքական ուժերից այս հարցում հստակ դիրքորոշում ունի եւ իր պայքարն աննահանջ իրականացնում է միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Նրա անդամները ե՛ւ մասնակցում են ցույցերին, ե՛ւ ակտիվ գրառումներ են կատարում Ֆեյսբուքում՝ քննադատելով Փաշինյանին։

Բաղրամյան 26-ում քննարկումից հետո, օրվա երկրորդ կեսին Փաշինյանը գնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ այնտեղ եւս իր կուսակցության անդամների հետ քննարկելու եւ վերջնական հրահանգներ իջեցնելու։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների, հատկապես նրանց հետ, որոնք դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը։ Բայց նրանք մեր զանգերին համառորեն չպատասխանեցին։ Ոմանք էլ, լսելով «Հրապարակի» անունը, անջատեցին։ Իսկ Գեւորգ Պապոյանը հետ զանգահարեց, ու երբ հարցրինք՝ կո՞ղմ է հանքի շահագործմանը, թե դեմ, ասաց՝ ղեկին է, չի կարող պատասխանել։ Մեզ հետաքրքրում էր մի հարց՝ եթե Փաշինյանը հստակ հայտարարի, որ հանքը պետք է շահագործվի, դրա դեմ արտահայտվող պատգամավորները վա՞յր կդնեն մանդատները։

Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման տեսանյութը «շուտով» կհրապարակվի։ Իսկ ՔՊ-ի հետ հանդիպումից հետո էլ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկոյան «լայվ» կմտնի եւ կհրապարակի իր դիրքորոշումը, որը հանքի շահագործման դեմ չէ։ Մենք տեղեկացանք, սակայն, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք խնդրել է հրապարակվելիք տեսանյութից կտրել եւ չցուցադրել։ Չնայած սկզբում հայտարարել էր, թե հանդիպումն ամբողջությամբ հեռարձակվելու է։ Հանդիպմանը մասնակցած համայնքի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, թե լավ կլինի խոսակցության այն հատվածը, որ հնչելու է իր կողմից, որեւէ տեղ չհրապարակվի: Նա հայտարարել է, թե «այս ընթացքում ոչ մի իրավական հիմք չկար, որ Ամուլսարի հանքի շահագործումը կասեցվի»: Եվ խոստովանել է, որ մեկ տարի առաջ արված պոպուլիստական հայտարարություններն իր անձնական կարծիքն էին, սակայն այժմ՝ որպես վարչապետ, ինքն իրավունք չունի էմոցիոնալ հայտարարություններ անելու, հիմա պետք է միայն փաստերի վրա հիմնված, ՀՀ օրենսդրության շրջանակներում տեղավորվող որոշումներ կայացնի։

Ըստ էության, այս հայտարարությամբ իշխանությունը խոստովանել է, որ ակտիվիստների պայքարն ու հանքի ճանապարհը շուրջ մեկ տարի փակելը եղել են անօրինական, եւ այժմ պետք է այդ արգելքները հանվեն, ու հանքն աշխատի։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ով է փոխհատուցելու «Լիդիանի» կրած վնասները։ Ասել է թե՝ կառավարությունն իր իրավապահ մարմիններով մեկ տարի շարունակ հանցավոր անգործության է մատնված եղել։

Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում որեւէ իրավական հիմք չի եղել հանքի շահագործումը կասեցնելու համար, եւ դա իմացել է ի սկզբանե, այդ դեպքում ինչո՞ւ պետբյուջեից 400 հազար դոլար տրամադրվեց միջազգային փորձագիտական ընկերությանը։ Որպեսզի իրավական հի՞մք ապահովի եւ ժամանա՞կ ձգի։ Արժե՞ր դրա համար այդքան թանկ վճարել պետական սուղ միջոցներից։ Ուստի, ո՞վ է պատասխան տալու նաեւ բյուջեի միջոցներն այսպես անխնա վատնելու համար։ Վարչապետի այս հայտարարությունները, ըստ էության, իրական հաղորդում են հանցագործության մասին՝ իրենց իշխանության դեմ։
Մի բան լավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հրաժարվում է պոպուլիզմից եւ կամաց-կամաց գալիս է գիտակցության, որ ինքն արդեն վարչապետ է, ոչ թե ընդդիմադիր գործիչ կամ ակտիվիստ, եւ պոպուլիստական հայտարարություններով չի կարող երկիր ղեկավարել։

hraparak.am