Ի՞նչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ
Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` «ՌազմԻնֆո»-ն ներկայացնում է այդ հատվածում դիրքային փոփոխությունները:
Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժեներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները:
Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:

Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի փետրվարին

Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի մարտին
Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի