Մենք ունենք բռնապետական ռեժիմ, որը փորձում է լռեցնել իրազեկված քաղաքացիներին. Սոնա Աղեկյանը նամակ հանձնեց ԵՄ գրասենյակ
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և իր թիմակիցները ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգող նամակ հանձնեցին Եվրամիության գրասենյակ:
Նամակում նշվում է, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում մարդկանց ազատությունները սահմանափակելու համար` բերման ենթարկելով: Սոնա Աղեկյանը հայտնեց նաև, որ նույնաբովանդակ նամակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հանձնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
«Թիմակիցներս և ես, ստանալով բազմաթիվ բողոք-ահազանգներ, բարձրաձայնում ենք խնդիրները և հանդիպում ոստիկանական պատին: Պարո՛ն Սվիտալսկի, բարձրաձայնում ենք երևանցիների իրավունքների ոտնահարման, աչք ծակող խնդիրների վերաբերյալ և արժանանում ենք հետապնդումների, ապօրինի բերման ենթարկելու օպերացիաների: Փորձում են մեզ ընդգրկել այնպիսի քրեական գործերում, որոնք իրենք էլ ամաչում են բարձրաձայնել: Մենք ունենք իրոք բռնապետական ռեժիմ»,-ասված է նամակում:
Սոնա Աղեկյանը նշեց, որ բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել, ճնշել ակտիվ իրազեկված քաղաքացիներին և իրականում հաստատել դիկտատուրա: Ըստ նրա՝ երեկ Ամուլսարի հանքի բացման դեմ ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների իրավունքները ևս ոտնահարված են կոպտորեն: Նա կոչ արեց բոլորին լինել համարձակ, սիրել Երևանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան