Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում խոսում են, որ Դոն Պիպոյի «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավարը հիմնադրամի փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից, բայց չի հասցրել։ Արթուր Ասատրյանը բռնել է, ասել է՝ խաղացել-կրվել ես, ասեիր՝ կտայի, կփակվեիր: Ուշագրավ է, որ հիմնադրամի ղեկավարը Պիպոյի կնոջ քրոջ ամուսինն է՝ Էջմիածնի կադաստրի նախկին պետի որդին։ Բարեկամական կապն է պատճառը, որ Դոն Պիպոն հաշվեհարդար չի տեսել խաբեբայի հետ:
Ի դեպ, վերջինս բավականին արկածախնդիր անձ է՝ տարիներ առաջ, ըստ էջմիածինցիների, ինքնառեւանգում էր կազմակերպել եւ հորից մեկ մլն դոլար պահանջել: Ինչ վերաբերում է «Արթուր Ասատրյան» հիմնադրամին, ապա այն ստեղծվել է հեղափոխությունից հետո, Էջմիածնում վերանորոգել է հիվանդանոցի ընդունարանը, մի քանի դպրոց, մանկական խաղահրապարակ: Այժմ նորոգվում է 7-րդ դպրոցը, բայց աշխատանքները դանդաղել են, ինչը, պարզվեց, պայմանավորված էր փողի անհետացմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան