Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հետ կապված քրեական գործի հարուցման պատճառն է եղել. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը շրջանառության մեջ է դրել Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործը, այսինքն քրեական գործի հարուցման պատճառն է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քրեական գործին։
«Այս քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա, այսինքն այս հարցի հետ կապված վարչապետից շահագրգիռ անձ հայաստանյան քաղաքական դաշտում չեմ կարծում գոյություն ունի»,–ասաց նա։
Հարցին, արդյոք վստահում է Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներին, Սիմոնյանը պատասխանեց.
«Մրցույթում հաղթել է ոչ թե ամենաէժան փորձանքնություն անող կազմակերպությունը, այլ ամենախորը, ամենալավ հետազոտություն անողը, այդ փորձաքննությունն իրենից 35.000 փաստաթուղթ է ենթադրում և կարդալ դրանից 4-5 նախադասությունը և եզրակացություն անել, ճիշտ չէ»,–ասաց նա՝ հավելելով, որ ըստ մասնագետների՝ հանքի շահագործումը մնաս չի սպառնում։
Հարցին, արդյոք իշխանությունը մտահոգություն չունի, որ իր թիմում Ամուլսարի հետ կապված հարցը կարող է պառակտումների տեղիք տալ, Սիմոնյանը պատասխանեց.
«Դուք միշտ մեղադրել եք իշխանություններին, որ կնոպա սեղմող են. հիմա կա մի իշխանություն, որն իր մեջ բանավեճ է ունենում, այն էլ՝ հրապարակային, արդյոք սա չէ այն, ինչին ձգտել ենք»։
Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան