Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար
Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Այս մասինլրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` նշելով, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեն եկել:
«Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական, ինչպես միշտ ասել ենք՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու»,- ասաց նա` նշելով, որ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման սղագրությունը մի քանի ժամից կհրապարակվի, որը կտա շատ հարցերի պատասխաններ:
Վարչապետի խոսնակը հավելեց, որ այս պահի դրությամբ նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան:
Վլադիմիր Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ Բաղրամյան 26-ից:
Փաստաբան Գեղամ Սիմոնյանն էլ նրան դիմեց ասելով. «Պարոն խոսնակ, ժողովրդավարությունը Հայաստանում մեռավ կեցցե թավշյա ավտորիտարիզմը, փոխանցեք վարչապետին»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է