Սերժ Սարգսյանի կալանավորման լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել
Politik.am-ի հավաստի տեղեկություններով՝ նախօրեին մամուլում Սերժ Սարգսյանի առաջիկա ձերբակալության մասին տեղեկությունը խառնել է իշխանությունների և, մասնավորապես Հատուկ քննչական ծառայության խաղաքարտերը:
ՀՔԾ -ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ անցյալ շաբաթ պլանավորված է եղել, որ օգոստոսի 20-ին քննիչները մտնելու են դատարան՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու միջնորդությամբ:
Ավելին՝ քարտուղարությունն արդեն պատրաստած է եղել միջնորդության տեքստը, սակայն մամուլում և սոցցանցում լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել և որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից: Եվ դա է պատճառը, որը ՀՔԾ-ից շտապել են հերքել լուրը՝ հավաստիացնելով, որ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրահանգել է ամեն գնով գտնել լուրի արտահոսքը կազմակերպած անձին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում առայժմ չեն կարողանում պարզել՝ ով է դուրս հանել լուրը կառույցի պատերից, հատկապես, որ այդ մասին հաշված թվով մարդիկ են իմացել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան